Հոմանիշ և հականիշ

Վահան Տերյան

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ

Հականիշներ,հոմանիշներ

քնքուշ-կոպիտ,նուրբ

անհայտ-հայտնի,անիմաց

դյութիչ-գրավիչ,հակակրելի

հոգի-մարմին,ոգի

համր-խոսուն,լալ

ուրիշ-յուր,այլ

հիմա-հետո,այժմ

դեմ-կողմ,առջև

խոցված-անխոց,մխռճված

հավիտյան-հավերժ,անցողիկ

Թարգմանություն

Օլյաի բնակարանում ապրում էին միանգամից երեք տղամարդ: Նրանցից մեկը կարծես գեներալ լիներ, որը փնթփնթում էր ամեն ինչի և ամեն մեկի վրա, երկրորդը պաշտպանում էր նրան ամենինչից, հենց զանգը հնչումեր վազում էր դռան մոտ, որ տեսնի ով է ու դիմավորի իսկ երորդը ոչնչի ունակ չէր նա ուղակի երջանության ժամեր էր ապրում Օլյաի հետ ընթրելու համար: Դեկտեմբերյան մռայլ օր Օլյան քայլում էր տուն հոգնած դժվար օրվանից և ծանր աշխատանքից: Մոսկովյան բակերից մեկում նա տեսավ չորորդին նա լացեր լինում և օգնության կարիք ուներ, նրա ապարանջանի վրա մի ոսկե մեդալ կար Օլյան շատ խխճած և բերեց տուն:Բերեց տուն բայց մյուս երեքին դուր չեկավ, որովհետև նրանք պետք է ճաշը կիսեին իրար հետ և նաև վերաբերմունքը Օլյաի դեպի իրենց: Չորոդի վզին մեդալի վրա համար է գտանում նա վերցնում է հեռախոսը հավաքում է համարը և զանգում այդ համարով, անմիջապես վերցնում են հեռախոսը և ասում, բարև ձեզ ես՝ Միշան եմ ինչ է պատահել: Օլյան բացատրում է, որ նա գտել է այս կատվին և Միշան ասում է, որ շուտով կգամ: Չորս կատուները օգնում են կարգի են բերում իրենց բնակավայրը, գեղեցիկ զգեստ է հագնում Օլյան, կոտլետներ են եփում:Եվ ահա հնչում է զանգը,՝տասնվեց թաթ վազում է դեպի դուռը լամինատի վրա թփթփացնելով: Դուռը բացում են, ներկայանում է Միշան: Օլյաին թվում էր թե նա հինգերորդն է: Օլյան ասում է կմտնեք թեյ խմելու, կոտլետ,կարկանդակներ կուտեք նաև տորթ ունենք:Միշան պատասախանում է այո ինչու ոչ, վաղ դպրոցից անգամ կոտլետ չի համտեսել և սկսում են ընթրել խոհանոցում վեցով :Ահա և կոտլետներն են են վերջանում տորթնել է վերջանում: Օլյան և Միշան գնում են սահադաշտ հաջորդ օրը կինոթատրոն:Երկրորդը սկսում է խանդել, երորդը շատ ուրախ է, քանի որ փոքրիկ կատուներ կծնվեն հետո նոր տարի են նշում հետո գարունն է գալիս, բայց երկրորդը այդպես էլ չի սիրում Միշաին, քանի որ կատլետ ավելի շատ է սիրում իսկ այդպես կոտլետներ իրեն քիչ են հասնում իսկ աշնանը Օլյան ու Միշան ստեղծեցին ընտանիք ու ապրեցին ուրախ և երջանիկ իրենց կատուների հետ:

Հղումը

Երջանկության իմաստը

 Ավետիք Իսահակյան               Երջանկության իմաստը

Վերլուծություն

Մի թափառաշրջիկ Ծերունի փորձում էր պատասխան փնտրել Եգիպտոսում  թե  ի՞նչ է երջանկությունը: Երկար Ճանապարհ անցնելով, Նեղոսը անցնելով հասնում է Սվինքսին, որ հարցում անի՝ երջանկության խորհուրդը իմանալու համար: Ծերունին խոստանում է խորհուրդը տանել խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք  սակայն Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ հեռուն: Օր ու գիշեր սպասելուց հետո ահա՝ Սվինքսի աչքերը շարժվեցին և նա պատասխանեց:

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»: ԵՎ նորից քարացան Սվինքսի շուրթերը իսկ աչքերը նայում էին անծայրածիր հեռուները:

Հիմնավորել Ասելիքը

Կարծում եմ՝ ասելիքը շատ բացահայտ է: Բոլորի կյանքում  էլ լինում է երջանկություն  ավելի ճիշտ երջանկության պահեր և բոլորի մոտ այն տարբեր իմաստ է կրում: Եվ այդ ժամանակ  պետք է ուղղակի քարանալ ,զգալ և վայելել այն, քան որ այն հաճախ տևում է վարկյաններ:

Մեջբերում եմ՝

«չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Հղումը

Classwork

1.2
The weather is nice day.
I am not tired.
This bag are heavy.
These bags is heavy.
Look! There is Carol.
My brother and I am are good tennis players.
Ann is at home. Her children are at school.
I am taxi driver. My sister is a nurse.
1.3
Your shoes are very dirty.
My brother is a teacher.
1.There is a mouse under the bad.
They are mouses under the bad.
2.This is a box.
There is boxes.
3.This is a child.
They are children.
4.There is a goose in the garden.
   They are geese in the garden.

Հայոց Լեզու Քերականություն

Գործնական քերականություն

3.Հետևյալ բառերից նույն արմատով կազմիր դրանց հականիշները։

Անհնարին-հնարավոր, աղմկոտ-անաղմուկ, երջանիկ-ապերջանիկ, դժգոհ-գոհ, անշուք-պերճաշուք, տգետ-գիտուն, ստորադաս-վերադաս, արտաշնչել-ներշնչել, հակակրելի-համակրելի, թերագնահատել-գերագնահատել, ապօրինի-օրինական, ունևոր-չունևոր, վերերկրյա-ստորերկրյա, նույնանիշ-հականիշ, գեղանի-անգեղ։

6.Ընդգծիր փակագծերում գրված բառի 5 հոմանիշ։

1.Բերրի-բերքատու, լեցուն, պարարտ, հուռթի, արգասավոր։

2.Հրապուրել-թովել, գրավել, հմայել, դյութել, զմայլել։

3.Համարձակ-խիզախ, կտրիճ, քաջ, արի, անվարան։

4.Դատարկ-փուչ, սին, իզուր, ունայն, թափուր։

5.Զվարթ-ուրախ, ժիր, կայտառ, աշխույժ, կենսուրախ։

Հայաստանի Ազատագրական Պայքար (Իսրայել Օրի)

Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին 1677թվականին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը:Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12-գործիչներ, ներկա էին նաև Սյունիքի և Արցախի մելիքները: որոշում է ընդունվում դիմել եվրոպական պետությունների օգնությանը: 1678թվականին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ կազմված պատվիրակությունը հասնում է Կ. Պոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով:Մոտ երկու տարի Կ. Պոլսում մնալուց հետո Հակոբ Ջուղայեցին մահանում է վատառողջ լինելու պատճառով: Պատվիրակությունը հուսահատ լինելով վերադառնում է Հայաստան, բայց վերադարձի ուղին չի բռնում Իսրայել Օրին՝Սյունիքի մելիք իսրայելի որդին: իսրայել Օրին Կ. Պոլսից ուղևորվում է իտալիա, իսկ հետո Ֆրանսիա, որտեղ մտնում է զինվորական ծառայության: Այնուհետև տեղափոխվում է Գերմանի և հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում: նա կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննակում է Հայաստանի ազատագրության հարցը, հովհան Վիլհելմը խոստանում է աջակցել և խորորդ է տալիս գնալ հայաստան իրավիճակին մոտիկից ծանոթանալու համար: 1699թվականին Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Մելիքները նամակներով հովհան Վիլհելմից խնդրում են արագացնել գործնթացը խոստանալով Վիլհելմին ճանաչել հաըոց թագավոր:Վերադառնալով Եվրոպա Իսրայել Օրին կազմում է և ներկայացնում է Հայաստանի ազատագրության ծրագիրը(Պֆալցյան ծրագիր), որը կազմված էր 36-կետից: Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ այնտեղի տրակալների համաձայնությունը ևս ստանալու:Ֆլորենցիայում խոստանում են զորք տրամադրել, սակայն Վիեննայում հրաժարվում են, քանի որ Թուրքիայի հետ հաշտության պայմանագիր ունեն կնքած: Օրին հասկանում է, որ Թուքիայի և Պարսկաստանի դեմ պայքարում Դաշնակից կառող է լինել միայն Ռուսաստանը:Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս 1-ին ներկայացնում Հայաստանի ազատագրման ծրագիրը Ռուսաստանի օգնությամբ :Այդ ժամանակահատվածում Պետրոս 1-ինը ծբաղված էր հյուսիսային պատերազմով, ուստի հուսադրում է Իսրայել Օրուն թե կզբաղվի այդ հարցով պատերազմի ավարտից հետո:միաժամանակ Պետրոս 1-ինը դեսպանություն է ուղարկում Պարսկաստան: Դեսպանության ղեկավար է նշանակում Իսրայել Օրին, որին տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան: 1708թ. Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, իսկ 1709թ. Եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում ապա նույն թվականի կեսերին վերադառնում է Այսր-կովկաս: ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711թվականին Իսրաել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Արցախ:
Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ:

Հավաքից-Հավաք

Վիլյամ Սարոյան. Հայ մուկը

Ճանճը։ Քեթրին Մենսֆիլդ

Թարգմանություն Րաբբի Հաիմը

СИЛА, ИМЯ КОТОРОЙ ЖИЗНЬ-Ուժ, որի անունն է կյանք. Թարգմանություն

Գործնական աշխատանք

Հոմանիշ և հականիշ բառեր

«Չարլի Չապլինի նամակը իր դստերը»

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ

Վարժություններ ԲՊՓ, ԳԿՔ,ԴՏԹ

Իլիաս Վենեզիս «Ճայերը» Վերլուծություն

Վիլյամ Սարոյան. Հայ մուկը

Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:

Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:

Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:

Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:

Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց որտեղից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրենց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետելու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տեւելու համար:

Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:

Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:

Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:

Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:

Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:

Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:

Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:

Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:

Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:

Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:

Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:

Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:

Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:

Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:

Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:

Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:

Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:

Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:

Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:

Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:

Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:

Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:

Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:

Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Ճանճը։ Քեթրին Մենսֆիլդ

«Լավ տեղավորվել եք այստեղ»,- հևոցով ասաց պարոն Վուդիֆիլդը և կանաչ կաշվե բազկաթոռից այնպես նայեց, կարծես օրորոցից դուրս նայող երեխա լիներ: Վերջացրել էր խոսքը, արդեն գնալու ժամանակն էր, բայց չէր ուզում գնալ: Թոշակի անցնելուց… կաթվածից հետո կինն ու աղջիկները ամեն օր, բացի երեքշաբթի օրերից, տանը փակված էին պահում: Երեքշաբթի օրերին նրան հագցնում էին, սափրում և ուղարկում Սիթի, թեև ո՛չ կինը, ո՛չ աղջիկները պատկերացում չունեին, թե ինչ է անում ողջ օրը: Դե երևի ընկերներին է զզվեցնում: Մարդիկ վերջին հաճույքներից այնպես են կառչում, ինչպես ծառը՝ թափվող վերջին տերևներից: Ահա թե ինչու ծեր Վուդիֆիլդը նստած սիգար էր ծխում ու մի փոքր նախանձով նայում իր տնօրենին, ով ճոճվում էր աթոռին թիկնած, ու չնայած տարիքային հինգ տարվա տարբերությանը՝ թմբլիկ, կարմրաթուշ և դեռ կյանքով լի էր, ու դեռ շարունակում էր ղեկավարել գրասենյակը: Միայն նրան նայելը հաճելի էր:
” Անկեղծ ասած՝ հարմար տեղավորվել եք այստեղ,- թախծոտ ու միաժամանակ ուրախ ձայնով ասաց ծերուկը:
” Բավականին հարմար է,- համաձայնեց տնօրենը և թղթի դանակով թերթեց «Ֆայնենշլ թայմսը»: Անկասկած հպարտ էր իր գրասենյակի համար և սիրում էր, երբ գովում էին, հատկապես ծեր Վուդիֆիլդը: Խոր բավականություն էր ստանում գրասենյակում շարֆով ծերունու դիմաց նստելուց:
” Նոր եմ կարգի բերել, քանի՞ շաբաթ առաջ էր: Մի քանիսը կլինի: Գորգը նոր է,- ասաց՝ ցույց տալով սպիտակ կլորակներով վառ կարմիր գորգը,- նոր կահույք,- գլուխն ուղղելով դեպի մեծ գրապահարանին ու կերամաթե ոտքերով սեղանին: ” Ահա էլեկտրական ջեռուցումը,- ձեռքը գոհ ուղղեց դեպի հինգ թափանցիկ, մարգարտի պես սպիտակ խողովակները, որոնք պղնձե թեք կաթսային միանալով, նուրբ փայլում էին:
Բայց ծեր Վուդիֆիլդը ուշադրությունը չէր սևեռում սեղանին դրված նկարին, որին պատկերված էր արհեստական ծառերի ու ամպերի ֆոնին կանգնած լուրջ դեմքով մի տղա՝ զինվորական համազգեստով: Թեև այն նոր չէր, արդեն վեց տարի է սեղանին էր:
” Ուզում էի մի բան ասել,- աչքերը կկոցելով ասաց ծեր Վուդիֆիլդը,- բայց հիմա չեմ հիշում: Առավոտյան մտքիս էր,- նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և դեմքը տեղ- տեղ կարմրեց:
«Խեղճ ծերուկ, նրա երգը երգված է»,- մտածեց տնօրենը: Խղճահարություն զգալով կատակեց.
” Գիտե՞ք՝ այստեղ խմելու մի բան ունեմ, լավ կլինի մինչև այս ցրտին դուրս գալը փորձեք: Անվնաս բան է, երեխային անգամ չի վնասի:
Ժամացույցից կախված բանալիով բացեց սեղանի տակի դարակը և հանեց մուգ մեծ մի շիշ:
” Ահա և դեղը,- ասաց նա,- ինձ թաքուն հավաստիացրել են, որ սա բերված է Վինձորյան պալատի նկուղից:
Ծեր Վուդիֆիլդը ապշել էր: Երևի ավելի քիչ կզարմանար, եթե տնօրենը դարակից մի ճագար հաներ:
” Վիսկի է, չէ՞,- ցածրաձայն հևաց նա:
Տնօրենը շիշը վեր պահեց և սիրով ցույց տվեց պիտակը: Վիսկի էր:
” Գիտե՞ք՝ տանը ինձ թույլ չեն տալիս անգամ նայել դրա վրա,- ասաց նա՝ զարմանքով լի հայացք նետելով տնօրենին: Քիչ էր մնում լաց լիներ:
” Դե այս հարցում կանանցից ավելին ենք հասկանում,- ուրախությամբ ասաց տնօրենը՝ վերցնելով ջրի շշի կողքին դրված երկու բաժակներն ու կիսով չափ լցրեց:
” Խմե՛ք, լավն է, միայն թե ջրի հետ չխառնեք: Սրբապղծություն կլինի նման խմիչքը փչացնելը: Ահա՛:
Նա մի շնչով խմեց իր բաժինը և հանելով թաշկինակը՝ սրբեց բեղն ու նայեց ծեր Վուդիֆիլդին, որն այնքան էլ չէր շտապում: Ի վերջո խմելուց ու մի պահ լուռ մնալուց հետո ասաց.
” Հիասքանչ էր:
Վիսկին տաքացրեց նրա մարմինը, նաև՝ հիշողությունը:
” Գիտե՞ք,- բազկաթոռից ելնելով ասաց նա,- երևի կհետաքրքրի ձեզ: Աղջիկներս անցած շաբաթ Բելգիա էին մեկնել՝ իմ խեղճ Ռեգգիի գերեզմանին այցելելու: Նաև ձեր տղայի մոտ են գնացել: Պարզվում է՝ նրանք իրար մոտ են հանգչում:- Տնօրենը լուռ էր և միայն աչքերի թարթոցից կարելի էր հասկանալ, որ լսում է:- Աղջիկներս գոհ էին. տարածքը մաքուր էր, խնամված,- հևալով շարունակեց ծեր Վուդիֆիլդը,- դժվար թե այստեղ ավելի լավ լիներ: Դուք այնտեղ չեք եղել, չէ՞:
” Չէ՛,- ինչ-ինչ պատճառներով տնօրենն այնտեղ չէր գնացել:
” Մղոններով այգի է,- դողդողացող ձայնով շարունակեց Վուդիֆիլդը,- ամենուրեք ծաղիկներ են, լայն կածաններ:- Ձայնից զգացվում էր, որ տպավորված է լայն կածաններով:
Նորից լռեցին, հետո ծերուկը նորից աշխուժացավ.
” Չեք էլ պատկերացնի, թե աղջիկներս հյուրանոցին ինչքան են վճարել անգամ մի աման ջեմի համար: Տասը ֆրանկ: Թալան է, թալան: Մի փոքրիկ աման է ախր, Գերտրուդի ասելով՝ կես կրոնանոց, ոչ ավել: Մի գդալ է վերցրել, բայց տասը ֆրանկ վճարել: Բայց գիտե՞ք Գերտրուդն ինչ է արել՝ իր հետ վերցրել է ողջ տարան, հենց այդպես: Թող մեր զգացմունքների հետ չխաղան: Գիտեն, թե գնում ենք այնտեղ, ուրեմն պիտի ամեն ինչի համար վճարե՞նք: Ոչ մի դեպքում,- ասելով շրջվեց դեպի դուռը:
” Ճիշտ եք, ճիշտ եք,- հաստատեց տնօրենը՝ չնայած ոչ մի բառ չէր լսել, անցավ իր սեղանի կողքով ու ճանապարհեց ընկերոջը: Վերջապես Վուդիֆիլդը գնաց:
Տնօրենը դատարկ հայացքով նստել էր ու չէր էլ նկատել, թե ինչպես է սև մազերով քարտուղարուհին իրեն նայում, մեկ գլուխն առաջ էր բերում, մեկ հետ կանգնում, այնպես էր նայում, ինչպես շունը կնայեր տիրոջը՝ խնդրելով իրեն զբոսնելու տանել:
” Կես ժամով ոչ ոքի տեսնել չեմ ուզում, Մե՛յսի,- ասաց տնօրենը,- հասկացա՞ր՝ ոչ ոքի:
” Լավ, սըր:
Փակ դռնից այս կողմ ծանրաքայլ անցավ վառ գորգի վրայով և իր գիրուկ մարմնով նստեց փափուկ աթոռին: Հենվեց սեղանին ու ափերով փակեց դեմքը: Ուզում էր, ցանկանում էր, պատրաստ էր լաց լինել…
Անտանելի հարված էր, երբ ծեր Վուդիֆիլդը ակնարկեց տղայի գերեզմանի մասին: Կարծես գետինը բացվել էր և նա տեսել էր իր տղային պառկած, իսկ Վուդիֆիլդի աղջիկները նայում էին վերևից: Տարօրինակ էր: Չնայած արդեն վեց տարի էր անցել, բայց տնօրենը տղային հիշում էր այնպես, ինչպես մահվան օրն էր տեսել համազգեստով: «Տղա՜ս»,- կարոտով հոգոց հանեց, բայց, մեկ է, արցունքները չէին գալիս: Նախկինում՝ տղայի մահվանից հետո մի քանի ամիս, անգամ տարիներ անց այս մի բառը ասելուց կարոտագին լաց էր լինում: Այն ժամանակ բոլորին ասում էր, որ ժամանակը ոչինչ չի փոխի: Մյուսները միգուցե մոռանում են իրենց կորուստը, ապաքինվում են, բայց ոչ նա: Չէ, հնարավոր չէ: Նրա միակ որդին էր: Տղայի ծնվելուց ի վեր աշխատում էր նրա համար, անդադար աշխատում էր: Առանց տղայի իմաստ չկար ապրելու, կյանքն անգույն էր դարձել: Գրողը տանի, ինչո՞ւ էր ստրուկի պես աշխատում, շատ բաներից իրեն զրկում: Որովհետև երազում էր, որ տղան կշարունակի իր կիսատ թողածը:
Այդ երազանքը այնքան մոտ էր իրականությանը: Պատերազմ գնալուց մի տարի առաջ տղան գործերով էր հետաքրքրվում: Ամեն առավոտ իրար հետ տնից դուրս էին գալիս և երեկոյան նույն գնացքով վերադառնում: Եվ բոլորը գովում էին տղային, չէ՞ որ անփոխարինելի աշխատող էր: Մյուսները գրասենյակում սիրում էին նրան, անգամ ծեր Մեյսին: Նա այնքան մաքուր էր, բնույթով բարի, բոլորին ոգևորում էր իր երեխայական հայացքով ու անընդհատ կրկնում. «Պարզապես հիանալի է»:
Բայց նա չկա, գնացել է, կարծես չի էլ եղել: Երբ Մեյսին բերեց հեռագիրը, թվաց, թե երկինքը փուլ է եկել: «Ցավում ենք տեղեկացնել… »: Նրա կյանքը կործանված էր:
Վեց տարի: Վեց տարի առաջ էր… Ժամանակն արագ է անցնում: Կարծես երեկ լիներ: Գլուխը զարմացած բարձրացրեց: Ինչ- որ բան էր կատարվում իր հետ: Չէր զգում այն, ինչ ուզում էր զգալ: Որոշեց նայել տղայի նկարին, այն ամենասիրելի նկարը չէր: Արհեստական կեցվածք ուներ, սառը, անգամ ջղային: Տղան երբեք այդպիսի տեսք չուներ:
Հենց այդ պահին մի ճանճ թռավ ու ընկավ լայն թանաքամանի մեջ ու սկսեց դուրս պրծնելու հուսահատ փորձեր անել: «Օգնե՜ք, օգնե՜ք»,- կարծես բղավեր իր ոտիկներով: Սակայն թանաքամանի պատերը թաց էին, հետ ընկավ ու նորից փորձեց դուրս գալ: Տնօրենը գրիչի ծայրով վերցրեց ճանճին և դրեց ծծան թղթին: Մի ակնթարթ անշարժ մնացել էր սև կետի վրա: Հետո առջևի ոտքերը շարժեց ու շտկեց իր փոքր, թանաքի մեջ թաթախված մարմինը, դրան հաջորդեց թևերի մաքրման պատասխանատու գործը: Ոտքով մաքրում էր թևիկը, կարծես հունձք աներ՝ վերև-ներքև, վերև-ներքև: Մի պահ թվում էր՝ ճանճը ոտքի ծայրերով կանգնեց, փորձեց նախ մեկ, հետո մյուս թևը բացել և ի վերջո հաջողվեց կանգնել: Սկսեց կատվի պես մաքրել դեմքը ու թվում էր՝ դիմացի ոտքերը ուրախ շարժվում են: Չէ՞ որ վտանգն անցել էր, դուրս էր եկել այդ իրավիճակից ու պատրաստ էր կրկին ապրել:
Սակայն տնօրենի մտքով անցավ գրիչը նորից թանաքամանից վերցնել ու մինչ ճանճը դուրս կպրծներ թանաքից, մի նոր կաթիլ ընկավ վրան: Ի՞նչ պիտի աներ հիմա: Ի՞նչ: Խեղճ արարածը ահաբեկված էր, չգիտեր՝ ինչ է նրան սպասվում: Մի կերպ առաջ շարժվեց, առջևի ոտքերը ձգվեցին, ու ամեն ինչ սկսվեց նորից, բայց այս անգամ ավելի դանդաղ:
«Անվախ սատանա»,- մտածեց տնօրենը՝ հիանալով նրա խիզախությամբ: Հենց այդպես է պետք, պայքարել, դիմադրել մահվանը, և ոչ… Ճանճը նորից կրկնեց իր ծանր աշխատանքը, և տնօրենը հազիվ հասցրեց նորից վերցնել գրիչը ու ևս մի փոքր թանաք կաթեցնել: Այս անգամ ի՞նչ կլինի: Այս անգամ էլ առջևի ոտիկները շարժեց ու դուրս պրծավ: Տնօրենը խոր շունչ քաշելով ու դեպի ճանճը առաջ գալով՝ ասաց. «Խորամանկի մեկը»: Նրա մտքով անցավ փչել ու օգնել նրան: Եվ նորից երկչոտ ու խղճուկ ջանքեր էր գործադրում: Տնօրենը, գրիչը թաթախելով թանաքամանի մեջ, որոշեց, որ այս անգամը վերջինը պիտի լինի:
Վերջինն էր: Վերջին կաթիլն ընկավ ծծանի վրա և թրջված ճանճը չշարժվեց: Հետևի ոտքերը կպել էին մարմնին, իսկ առջևիններն այլևս չէին էլ երևում: «Դե՞, արագացրու՛»,- ասաց տնօրենը՝ գրիչով հպվելով ճանճի մարմնին: Մեռած էր:
Տնօրենը վերցրեց թուղթը և նետեց աղբամանը: Նա վախեցած էր, չէ՞ որ մեղավոր էր: Առաջ նայելով սեղմեց կոճակը և կանչեց Մեյսիին:
” Ինձ նոր ծծան թուղթ բեր,- ասաց խստորեն,- ու արագ:
Եվ մինչ հին գայլը դուրս եկավ, փորձում էր հիշել՝ ինչի մասին էր մտածում ճանճի հայտնվելուց առաջ: Ինչի՞ մասին: Երևի… Վերցրեց թաշկինակն ու օձիքին ամրացրեց: Կյանքում առաջին անգամ չէր կարողանում հիշել:

Անգլերենից թարգմանեց
Նազելի Աբրահամյանը

եթրին Մենսֆիլդը (1888- 1923) նորզելանդացի արձակագիր է: 1903- 1906 թթ. սովորել է Լոնդոնի Թագավորական քոլեջում: Նոր Զելանդիա վերադառնալուց հետո ցանկանում էր պրոֆեսիոնալ թավջութակահար դառնալ, բայց փոխարենն ընդունվում է Վելլինգտոնյան տեխնիկական քոլեջ: 1908 թվականին վերադառնում է Մեծ Բրիտանիա: 1918 թվին բժիշկները Մենսֆիլդի մոտ հայտնաբերում են տուբերկուլյոզ հիվանդությունն ու 1922 թվականի հոկտեմբերին, փորձելով վերականգնել առողջությունը, տեղափոխվում է Ֆրանսիա՝ Գյուրջիևի ինստիտուտ: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ինը տարեկան հասակից, հանդես էր գալիս տատիկի ազգանունով: Մենսֆիլդը համարվում է հոգեբանական արձակի լավագույն հեղինակներից և դասվել է դասականների շարքին: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Չեխովը, ինչի մասին հեղինակը բազմիցս նշել է:

Աղբյուրը՝ Գրեթերթ

Թարգմանություն Րաբբի Հաիմը

                               Րաբբի Հաիմը

 

Մի անգամ Րաբբի Հաիմը  Զանաից, կանգնած էր պատուհանի մոտ և նայում էրՓողոցի կողմը: Տեսնելով անցորդին նա թակեց պատուհանը և նշան արեց, որ Նա մտնի տուն:Վերջինս մտավ ներս, Րաբբի Հաիմը նրան հարձրեց

-Ասա ինձ,  եթե դուք գտնեք մի քսակ ոսկի, կվերադարձնեի՞ք այն տիրոջը:

Անցորդը պատասխանեց:

-Եթե ես իմանամ թե ում է պատկանում քսակը, որը ես գտել եմ, առանց մեկ վարկյան տատանվելու կվերադաձնեի:

-Դու հիմար ես,- ասաց

Րաբբի Հաիմը:

Նա մոտեցավ պատուհանին և ներս կանչեց մեկ այլ անցորդի, և տվեց նույն հարցը:

-Անցորդը պատասխանեց:
Ես հո հիմար չեմ որ վերադարձնեմ:
-Դու վատ մարդ ես:
Ռաբբի Հաիմը կանչեց երրորդ անցորդին

Նա պատասխանեց:

-Ես չգիտեմ, թե գտնելու պահին ինձ ինչպես կպահեմ: մի գուցե կգայթակղվեմ:Բայց հուսով եմ, Աստված օրհնյալ է, ինձ ուժ կտա հաղթահարել գայթակղությունս Եվ կգերիշխի արդարամտությունը և ես կվերադարձնեմ տիրոջը: